Աստված «հարվածել է մեր գլխին». կորոնավիրուսը պատիժ է «վերևից». Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

լ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսը պատիժ է «վերևից», որին մարդն արժանացել է բնության հանդեպ սխալ վերաբերմունքի և սխալ կենսակերպի համար: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

Նախագահի վարչակազմի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն մասնակցել է Բելառուսում ամեն տարի կազմակերպվող հանրապետական շաբաթօրյակին և միաժամանակ նշել, որ այս քայլով ներդրում է արվում էկոլոգիայի մեջ՝ հոգ տանելով բնության մասին.

«Աստված տեսել է, որ մենք այլանդակում ենք բնապահպանությունը, մեր վարած կենսակերպը բոլորովին չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք պետք է լինեին իրականում. նա «հարվածել է մեր գլխին»: Այդ պատճառով մենք փորձում ենք եթե ոչ հարթեցնել իրավիճակը, ապա գոնե պաշտպանել մեզ ու մեր մերձավորներին այսպիսի քայլով», - նշել է Լուկաշենկոն: