Աջակցությունն ուսանողներին ունի 2 մաս, մեկը՝ ուղղակի զեղչերն են, մյուսը՝ ուսանողական վարկը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

փոխնախարար

«Կառավարության աջակցությունը ուսանողների ունի 2 մաս, մեկը վերաբերում էր ուղղակի զեղչերին, մյուսը՝ այլ գործիքի»: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները դուրս չեն մնալու բուհերից: Հարցը, մասնավորապես, հեռակա բաժնում սովորող ուսանողներին է վերաբերում, որոնք ունեն բարձր առաջադիմություն, բայց կարող են դուրս մնալ, քանի որ չեն կարողանում վճարել վարձերը. վարձերը զեղչելու ծրագիրն իրենց չի վերաբերում:

Փոխնախարարը պարզաբանել է՝ ես այդպես չէի գնահատի իրավիճակը, որովհետև կառավարության աջակցությունը ուսանողներին ունի 2 մաս, որն է ուսանողական վարկը և այն մոտեցումը, որ նախատեսված էր. «Ըստ էության հնարավորություն էր տրվում մինչև հաջորդ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը, առանց որևէ վճարման, ունենալ անհրաժեշտ գումարը վարձի վճարման համար և այս գործիքից կարող են օգտվել, թե հեռակայում սովորող ուսանողները, թե նաև ոչ պետական բուհերի ուսանողները»: