Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու «ԶԻԼ»-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News 

հասարակական

Մայիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհի՝ Քարակերտ գյուղի սկզբամասում բախվել են Mercedes մակնիշի 36 NT 989 համարանիշի և ԶԻԼ մակնիշի 35 CՍ 266 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը։