ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարակման ընդամենը 1 նոր դեպք: Երկրում դեպքերի ընդհանուր թիվը 82,875 է, որի 4,633-ը մահացել է, 77,685-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվը երկրում 557 է:
Նշենք, որ վարակի էպիկենտրոն համարվող Չինաստանն այս պահին վարակակիրների թվով աշխարհի երկրների ցանկում 11-րդ է, դուրս է եկել տասնյակից՝ տեղը զիջելով Բրազիալիային:
Մայիսի 1-ի դրությամբ աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը 3,402,432 է, որից մահացել է 239,651 մարդ, ապաքինվել՝ 1,084,523-ը:
Կորոնավիրուսային հիվանդության վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: