ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, գրում է, որ երկրները պետք է աստիճանաբար թուլացնեն արտակարգ ռեժիմի սահմանափակումները, սակայն պետք է պատրաստ լինեն վերականգնել դրանք, եթե վարակը վերադառնա:
Ըստ ԱՀԿ-ի՝ եթե նույնիսկ վարակը վերահսկելի է, պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը, հետևել հիգիենայի կանոններին, թեստավորել կասկածելի դեպքերը:
Աղբյուրը նաև նշում է, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել նաև հատուկ հաստատությունների խոցելի անձանց՝ երկրաժամկետ խնամքի հաստատություններում, բանտերում և միգրանտների հանրակացարաններում գտնվողներին: