Խախտում կատարած 44-ամյա վարորդը լուսանկարվելուց հետո փորձել է վնասել արագաչափը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

սարք.

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ անվտանգության աշխատակցի ահազանգի փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ անվտանգության աշխատակիցը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ մայիսի 14-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքից ազդանշան է ստացվել, որ սարքի վրա տեղի է ունենում արտաքին միջամտություն։

Արտաշատի ոստիկաններն ու «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի աշխատակիցները պարզել են, որ այդ օրը Երևանի բնակիչ, 44-ամյա Արամ Շ.-ն, վարելով «Lexus RX300» մակնիշի 96 QD 009 համարանիշի ավտոմեքենան, խախտոմը է արել, արագաչափը նկարահանել է, ինչից հետո վարորդը փորձել է վնասել սարքը: