Քանդել են նախկին Ալավերդյանի նրբանցքի կառույցը, ատամնավոր քիվերը շպրտել իրար վրա. հնագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

.

Հնագետ Արման Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի նրբանցքի հին երևանյան այս կառույցը քանդել են վերջերս: Ֆեյսբուքով իմացա, գնացի աչքովս տեսնելու, տեսարանը ցավոտ էր ինձ համար։ Քանդել էլ կա, քանդել էլ...

Ատամնավոր քիվերը և այլ մանրամասներ անխղճորեն շպրտված են իրար վրա, ոնց որ բարբարոս ցեղեր անցած լինեն տարածքով։

Լավ ես հասկանում եմ, որ կարողա նախորդ իշխանությունների որոշումների հետևանքներն են, բայց միթե հնարավոր չի դրա դեմն առնել։ Ես հասկանում եմ, որ ինչ֊որ մարդկանց համար էդքան էլ մշակութային արժեք չէր էս շենքը... լավ ասենք թե այլընտրանք չկար ու պիտի քանդեին, բայց միթե մի սրտացավ մարդ չի եղել ամենավերին օղակներից մինչև վերջին բանվորը, որ էդ քարերը անվնաս ու շնորհքով տեղավորեր, համարակալեր, առանձնացներ... հարգեր անցյալը։
Մարդիկ էլ կարողա լինեն ասեն, որ հուշարձան չէր էս շենքը, լավ էդ մարդիկ պիտի հասկանան, որ հուշարձանը ցանկի մեջ լինել֊չլինելով չի որոշվում, այլ իր մշակութային էությամբ, իր պատմությամբ, իր մեջ հուշեր պահպանելու զորությամբ։

Ոչ մեկին ոչ մեղադրում եմ, ոչ՝ պաշտպանում, բայց սիրտս՝ ճաք...»:

--0-- ՍՊ