Գեղարքունիքի ԲՀԿ պատասխանատուներին բերման են ենթարկում, երեխաների հեռախոսներն են առգրավում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

ԲՀԿ-ական պատգմավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզի ԲՀԿ պատասխանատուներին բերման են ենթարկում, խուզարկություններ են անում տներում, նույնիսկ երեխաների հեռախոսներն են առգրավում:

Ուղիղ եթերից րոպեներ հետ Արման Աբովյանը գրառում է արել. «Այս րոպեների ընթացքում իշխանության ներկայացուցիչները տարածում են ինչ-որ փաստաթուղթ, որ 2017 թ. Գեղարքունիքի մարզում ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն ընտրակաշառք է բաժանել։

Այս ամենին կարելի է պատասխանել միայն մեկ արտահայտությամբ՝ բա որտե՞ղ էին այս փաստաթղթերը մինչև մեր արձանագրումը, որ երկիրը վարի եք տվել, թե՞ միամիտ ձեր ամնեզիան անցավ, երբ Ծառուկյանը քննադատեց իշխանություններին։

Լո՞ւրջ համարում եք, որ կստացվի՞ մեզ լռեցնել...

Ֆոտոշոփը վկա»:

--00—ԼՄ