Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցաքննության գնալուց առաջ իր առանձնատան դիմաց դիմեց նաև ժողովրդին:

«Այսօրվա այս պահը սարքած ա, քաղաքական ա, ուզում են՝ ճնշում գործադրեն, շանտաժ, վախացնեն: Բայց ես այսօր ասում եմ ձեզ՝ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,-հայտարարեց Ծառուկյանը, ապա հավելեց, որ թե ինչու է այս ամենն արվում:

«Ամենակարևորը իմացեք՝ ինչ ուզում ա՝ սարքեն-չսարքեն, չոռը մարդուն չի կպնելու, ձեր ցավը տանեմ: Պատրաստ եմ ամեն ինչին, էդ խաչը, վստահությունը էղել ա հնուց՝ 15 թվականից (խմբ.՝ 2015 թվական), ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնվել: Ես ոչ մի բանի կարիք չունեմ, ամենակարևորը՝ ով ինչ խոսք ա տվել, ինչ պարտավորություն վերցրել ա, պետք ա անի:

2 տարի՝ ոչ մի բան … բոլորը ձախողված ա: Ասել եմ, որ մարդիկ համապատասխան իրանց տեղերում չեն, անփորձ են և այսօր բոլորը ձախողված ա: Այսօր ամեն օր ի վնաս ա ժողովրդին, պետությանը: Արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, սոցիալական խնդիրներ, տնտեսական, առողջապահական, համաճարածին…»,-ասաց Ծառուկյանը:

--00—ԼՄ