ԵՄ-ում մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

քաղաքական

Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածությամբ։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարը:

«Շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունից: Երկու երկրների համար կարևոր է զսպվածություն ցուցաբերել և օգտագործել բոլոր հաղորդակցական ուղիները, ինչպես ուղիղ, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների միջոցով», - գրել է Քլարը Twitter-ի իր էջում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս