Կորոնավիրուս Է հայտնաբերվել Նիժնի Նովգորոդում կանգ առած ճամփորդական ջերմանավի վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

կորոնավիրուս

«Վոդոխոդ» ընկերության «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավի վրա, որը կանգ Է առել Նիժնի Նովգորոդում, անձնակազմի 101 անդամներից իննի մոտ հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նավը կանգնեցրել Էին օգոստոսի 1-ին: Ուղեւորներին՝ Նիժեգորոդսկի մարզի եւ Թաթարստանի բնակիչներին, իրենց տներն են տարել ավտոբուսներով: Անձնակազմի երեք անդամների հարկ Է եղել հոսպիտալացնել, մյուսները մեկուսացվել են: Ուղեւորները երկու շաբաթ գտնվելու են մեկուսացման մեջ:

Այդ մասին «Վրեմյա Ն» տարածաշրջանային գործակալությանը հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մարզային վարչությունում:

Ջերմանավի վրա սանիտարական մշակում են անցկացնում: «Վոդոխոդ»-ի կայքի տվյալներով՝ չորս տախտակամած ունեցող «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավը նախատեսված Է 307 ուղեւորի համար: Օգոստոսի 3-ին այն Նիժնի Նովգորովից պետք Է տասնօրյա շրջագայության ուղեւորվեր Վոլգոգրադ եւ հակառակ ուղղությամբ. նավարկության ժամանակ պետք Է լիներ 254 ուղեւոր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 

--0--ԿԿ