Տարածվող լուրը, թե ԿԳՄՍ նախարարը հանդիպելու է բուհ չընդունված դիմորդների հետ, կեղծիք է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի' գործընկերներ, հայտնում ենք, որ տարածվող լուրը, թե վաղը նախատեսված է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը դրական միավոր ստացած և իրենց ցանկալի մասնագիտությամբ բուհ չընդունված դիմորդների հետ, կեղծիք է և ապատեղեկատվություն»:

--0--ԱՀ