ՀՀ սահմանը հատող քաղաքացիները,բացառությամբ որոշ դեպքերի,կանցնեն 14-օրյա մեկուսացման ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

․

Օգոստոսի 14-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի քաղաքացիներ,

Տեկեղացնում ենք, որ ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի Երևան֊Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10։00, ժամանում 14:00):

Ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում 22:25):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով:

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի»։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս