Սոլակում ժայռից ընկած տղան ունի բազմաթիվ կոտրվածքներ․ վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

Դերձյան

Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․):

«ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:

Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք:

Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։ 

--00—ՄՀ