«Դա նախարարի տունը չէ, այլ հասցեն, որտեղ կա մոտ 10 տուն». ԱՆ խոսնակը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով սոցիալական ցարնցում շրջանառվող այն լուրին, թե Արսեն Թորոսյանի տանը փաստացի գրանցված է 45 ընտրող:

«Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է մի գրառում, իբր նախարար Արսեն Թորոսյանի տանը փաստացի գրանցված է 45 ընտրող: Այդ «ցնցող լուրը» տեղ է գտել որոշ լրատվամիջոցների լրահոսում: Ավելին, արդեն իսկ մի քանի լրագրող թեմայի վերաբերյալ հարց է ուղղել ինձ:

Լուրը տարածող և հարցով «հետաքրքրված» հարգելի՛ լրագրողներ, դա նախարարի տունը չէ, այլ հասցեն, որտեղ ընդհանուր առմամբ կա մոտ 10 տուն:

Տարրական լրագրողական հետաքննության հմտություններ ունեցող (գուցե դրա կարիքն էլ չկա) ցանկացած ոք կարող է արագ պարզել դա, պարզապես այցելելով նշված հասցե և տեսնելով, թե Խորհրդային Միությունից ի վեր այդ հասցեում քանի տուն կա»,-գրել է Ալինա Նիկողոսյանը:

Ավելի վաղ Արտակ Նավասարդյան ֆեյսբուքյան օգտատերը ցանկ էր հրապարակել և գրել․ «Ըստ ԿԸՀ կայքի՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանենց Մարաշի տանը փաստացի գրանցված է 45 ընտրող»:

1

--00—ԼՄ