Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը վերջինիս առողջական վիճակի պատճառով հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News  

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 22-ը: Երրորդ նախագահը ներկա չէր այսօրվա դատական նիստին:

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանին ուղղված դիմումի միջոցով հայտնել էր, որ իր պաշտպանյալը հանձնել է կորոնավիրուսի թեստ և չի կարող ներկայանալ նիստին: Բացի այդ, փաստաբանը միջնորդել էր հետաձգել այսօրվա նիստը:

Դատավորն անհամաձայնություն էր հայտնել՝ հիմնավորելով, որ համավարակի տեմպերը նվազում են:

Ինչպես հայտնել էին ՀՔԾ-ից, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

--00--ԱԹ