ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության փոխարեն կարանտին սահմանելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Սեպտեմբերի 4-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԴ-ն վերացնելու և դրա փոխարեն կարանտին մտցնելու նախագիծը։ Քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր, որից 80-ը՝ կողմ, 28-ը դեմ քվեարկեց, 2 պատգամավոր չքվեարկեց:

Արտակարգ դրություն երկրում հայտարարվել էր 2020-ի մարտի 16-ից, որն ուժի մեջ էր մինչև մայիսի 14-ը, ապա մեկական ամսով 5 անգամ երկարաձգվել էր։

Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն 2-րդ ընթարցմամբ և  ամբողջությամբ ընդունվեն, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի:

Ըստ նախագիծը ներկայացնողների՝ այս օրենքների փաթեթն ուղղված է համավարակի դեմ պայքարը շարունակելուն նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտվից հետո: Փաթեթը համատեղ հեղինակել են առողջապահության և արդարադատության նախարարությունները:

Նշենք նաև, որ երկրում կարանտին հայտարարվում է 6 ամիս ժամկետով և կարող է երկարաձգվել ևս 6 ամիս: Հայաստանում արտակարգ դրությունը կավարտվի սեպտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ վարակվածների ընդհանու թիվը 44461 է, որից 4041-ը շարունակում է բուժվել: Հիվանդության  բռնկումից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 39 257 մարդ։

--00—ԼՄ