Ընդերքի պահպանության պահանջների խախտումն առաջացնում է տուգանք․ ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ ընդերքի պահպանության պահանջները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին․

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մարկշեյդերական փաստաթղթեր կորցնելը, լուծարքվող կամ կոնսերվացվող լեռնային փորվածքները և հորատանցքերը բնակչության անվտանգությունն ապահովող վիճակի բերելու պահանջները չկատարելը, ինչպես նաև կոնսերվացման ժամանակամիջոցում հանքավայրերի, լեռնային փորվածքների և հորատանցքերի պահպանման պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի (50․000-80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի (100.000-150.000 ՀՀ դրամ) չափով: 

-- 00—ՄՀ