Ում վերաբերում էր՝ լավ էլ տեսել, հասկացել ա․ Ծառուկյանը՝ հոգեկան խնդիրներ ունեցողի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Սեպտեմբերի 19-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել իր կուսակցության աջակիցների հետ։ 

Հանդիպման ավարտից հետո լրագրողի հարցին, թե ու՞մ էր վերաբերում իր՝ հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյաների մասին գրառումը, Ծառուկյանը պատասխանել է՝ «Ում վերաբերում էր, ինքը լավ էլ տեսել, հասկացել, զգացել ա»։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ծառուկյանն իր Ինստագրամի էջում գրել էր՝ «Կարծում եմ՝ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը», ինչին ի պատասխան, ՔՊ նիստից առաջ, լրագրողի այն հարցին, թե ու՞մ է նկատի ունեցել Ծառուկյանն իր գրածով, Փաշինյանը պատասխանել է՝ «Ինչի Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս