14:00-ից Մ-12 մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

հայտարարություն

2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր:

Միաժամանակ, կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի:

Մասնավորապես՝

«Արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք.

ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ.

ՀՀ առողջապահության նախարարություն.

ՀՀ ոստիկանություն.

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն.

Արցախի կառավարության ներկայացուցիչներ և տրանսպորտային միջոցներ:

Պետական գերատեսչությունների դեպքում՝ վարչապետի աշխատակազմի կողմից տրված թույլտվության, ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում՝ ՀՀ ոստիկանության կողմից տրված թույլտվության պայմանով:

--00—ՄՀ