Հայերը պայքարում են իրենց գոյության համար. Կատալոնացի գրողի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

կատալոնացի

Կատալոնացի գրող և լրագրող Չավիեր Մորետ Ռոսն անդրադարձել է Արցախում իրավիճակի սրմանը՝ նշելով, որ հայերը պայքարում են իրենց գոյության համար:

«Տխուր է տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա՝ ավերելով տներն ու սպանելով հայերին, ովքեր պայքարում են իրենց գոյության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Չավիեր Մորետ Ռոսն այս մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Վերհիշելով 2013 թվականին Արցախ կատարած այցը, գրողը նշում է, որ բարի մարդիկ ողջունում էին իրեն ու ընդգծում տևական ժամանակ խաղաղություն ունենալու ցանկությունը: Այնինչ, պատերազմը կրկին վերադարձել է:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

--00—ՄՀ