Ծանր մարտերը՝ որոշակի դադարներով, շարունակվում են. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Տիգրան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատերազմն այս պահին դրվագ առ դրվագ պատմելը մի քիչ դժվար է, մի քիչ էլ ռազմական տեսանկյունից ոչ նպատակահարմար։ Առայժմ։ 
Իրադարձությունները բավականին արագ են փոփոխվում։

Օրինակ՝ մինչ ադրբեջանական լրատվամիջոցները սահմանի ինչ որ հատվածում իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք խփում ու հետ են վերցնում դա։ Սա զուտ գեղեցիկ օրինակ չէ, ինչպես ասում են՝ եղած բան է։ Այս օրերին նմանատիպ շատ դեպքեր են եղել։

Ամեն դեպքում, ծանր մարտերը որոշակի դադարներով, շարունակվում են»։

--00--ԱԹ