Զոհվել է ՀՀ Պաուերլիֆտինգի Ֆեդերացիայի հավաքականի անդամ Ալբերտ Դադոյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

հասարակական

Քաջաբար զոհվել է Հայաստանի Պաուերլիֆտինգի(ուժային եռամարտ) Ֆեդերացիայի հավաքականի անդամ, ՀՀ Երիտասարդների առաջնությունների բազմակի չեմպիոն, սպորտի վարպետի թեկնածու Ալբերտ Դադոյանը։

Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Ֆեդերացիան վշտակցում և ցավակցում է։
Դու ԱՆՄԱՀ ես , Դու ՀԵՐՈՍ ես, ՓԱՌՔ ՔԵԶ»,- գրված է հաղորդագրության մասին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ