Արցախի ՊՆ-ՊԲ հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մարտ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի ՊՆ - ՊԲ հրամանատարի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Նշենք, որ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը Արցախի նախագահը պահի հրամայական է համարել՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ որոշումը տարամեկնաբանությունների առիթ չպետք է տա:

Հիշեցնենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախել է Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս