Բայդենը կոչ է արել Թրամփին անհապաղ դադարեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի ԼՂ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը անհապաղ դադարեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ։

«Վաղուց ժամանակն է, որ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես դիմի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարներին՝ անհապաղ դեէսկալացիայի եւ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար»,- այս մասին ասվում է նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հայտարարության մեջ:

--00--ԱՀ