Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

աշուն

Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։ Նոյեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ը՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում

նկար
Երևան քաղաքում

նկար

--00—ԼՄ