Իշխանությունը դեռ չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և ՀՀ-ի գլխին. ՀԱԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

հակ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել A+ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարության վերաբերյալ.

«ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

«Իմ քայլի» հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում,  որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` իբրև–թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում»։

--00—ԼՄ