Ամբաստանյալի վիճակում հայտնված Քոչարյանը հույս է ներշնչում, որ «Մարտի 1-ը» բացահայտվելու է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News 

Վերաքննիչ դատարանը, ամենայն հավանականությամբ, չի բեկանի ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման համոզմունք է հայտնել ՀԱԿ իրավական հարցերի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։ 

Ըստ նրա՝ կալանքի վերաբերյալ նախկինում կայացված որոշումներն այնքան շատ են, որ նոր բան ի հայտ գալ չի կարող։

Խաչատրյանը համակարծիք չէ գնահատականների հետ, թե «Մարտի մեկի» գործն ամբողջովին բացահայտված է, բայց ամբաստանյալի կարգավիճակում հայտնված Քոչարյանը հույս է ներշնչում, որ այն ճիշտ ուղղությամբ է շարժվում։

Խոսելով ՍԴ-ի հարցի լուծման մասին՝ նա նկատել է, որ այս դատարանն արգելակում է երկրում դատական համակարգի ռեֆորմները և օր առաջ հարցը պետք է մտնի ԱԺ տիրույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս