Զոհվել է 15 տանկ, 1 ՀՄՄ խոցած ու «Արցախի հերոս» կոչման արժանացած Դավիթ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանը զոհվել է, հայտնում են Սարդարապատի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Մե՛ր Դավիթ, մե՛ր հերոս, մեր սարդարապատցի՛ Դավիթ, դու հաղթեցիր, մենք պարտվեցինք, քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։

Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։ Աստված հոգիդ լուսավորի․․․»:

Հոգեհանգստի արարողությունն այսօր է Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Դավիթն ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Ֆիզուլիի հատվածում խոցել էր 15 տանկ և 1 միավոր ՀՄՄ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս