Ռուսական MI-24-ի խոցման վայրում ՀՀ և ՌԴ դրոշներ են բարձրացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

ՌԴ-ի օդատիեզերական ուժերի օդաչուների մահվան վայրում բարձրացվել են Ռուսաստանի և Հայաստանի դրոշներ:

Այդ մասին գրել է @wargonzo-ն, հրապարակել լուսանկար և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ լուսանկարն իրեն ուղարկել @wargonzo-ի բաժանորդները, որոնք այսօր տեղում հարգել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով հերոսաբար զոհված MI-24 անձնակազմի անդամների հիշատակը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին երեկոյան՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ առաջ, Հայաստանի օդային տարածքում՝ Երախսխի մոտակայքում՝ ռազմական գործողությունների գոտուց դուրս, ռուսական Մի–24 ուղղաթիռը էր խոցվել, որի հետևանքով 2 ռուս օդաչուները զոհվել էին:  

--00—ԼՄ