Պուտինը ՀՀ-ում խոցված ուղղաթիռի զոհված օդաչուներին հետմահու «Արիության շքանշան» է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Կրեմլից հայտնում են, որ Պուտինը Հայաստանի երկնքում խոցված Մի -24 ուղղաթիռի անձնակազմի զոհված օդաչուներին հետմահու պարգևատրել է «Արիության շքանշանով»: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Կա երկու զոհ, մեկ վիրավոր։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, որ պատահաբար է խոցել ինքնաթիռը և պատրաստ է փոխհատուցել:

--00—ԼՄ