Ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը պարգևատրվել է Պուտինի հրամանագրով

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

Չուբարյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի գիտական ​​տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը պարգևատրվել է «Հայրենիքին առջև վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պարգևատրել` պատմական գիտության զարգացման գործում նշանակալի ավանդի և երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար»,- ասված է հրամանագրում: Այն հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Ալեքսանդր Օհանի Չուբարյանը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 14-ին, Մոսկվայում:

1955 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի պատմության բաժինը:

Պատմական գիտությունների դոկտոր է (1971): 1994-ին ընտրվել է թղթակից անդամ, 2000-ին՝ դարձել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

1988-2015 թվականներին աշխատել է որպես ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, այնուհետեւ զբաղեցրել է ռազմական հետազոտությունների ինստիտուտի գիտական ​​հարցերով տնօրենի պաշտոնը:

Աշխատությունները վերաբերում են Եվրոպայի 19-20-րդ դարերի պատմության հիմնախնդիրներին, միջազգային հարաբերությունների զարգացման օրինաչափություններին, օրենսդրական հիմնահարցերին

--00--ԱԹ