Դեկտեմբերի 11-14-ը բացահայտվել է հանցագործության 135 դեպք․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 135 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ջրային կենդանիների ապօրինի արդյունահանման, ծեծի, փաստաթղթի կեղծիքի և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, բնակարանային գողության, խուլիգանության, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 6 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00--ԱՀ