ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են դեկտեմբերի 22-ի անհնազանդության միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

հասարակական

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին, որոնց մասին ազդարարել են ընդդիմադիր 17 կուսակցությունները:

Նրանց տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

Աստվածաբանության ֆակուլտետ

Արևելագիտության ֆակուլտետ

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ

Իրավագիտության ֆակուլտետ

Հայ բանասիրության ֆակուլտետ

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

Պատմության ֆակուլտետ

Քիմիայի ֆակուլտետ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

Ֆարմացիայի ինստիտուտ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն

--0--ԿԿ