Ֆիրդուսի տարածքում առկա են խայտառակ ռիսկեր. Սարհատ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

«Ֆիրդուսի տարածքի մի դրվագի բացահայտումն ու դրա «ջախջախիչ» պատասխան-լղոզը գալիս է մեկ անգամ ևս ապացուցելու, որ այս տարածքում առկա են խայտառակ ռիսկեր»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

«Համաձայն օդում կախված լուրերի՝ սա միակ դրվագը չէ, երբ ներկա կառավարության դիլետանտիզմի ու թայֆաբազության համակարգողի համբավ ունեցողն ու յուր աշխատակազմն անձնական հետաքրքրություններ ունեն այս նախագծում։

Սպասե՛ք ավելին»:

--00—ԼՄ