Արոնյանը մեկնարկում է Airthings Masters միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News  

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Airthings Masters միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Airthings Masters-ի մեկնարկում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Հայ գրոսմայստերը կխաղա սև խաղաքարերով:

 Airthings Masters-ը կմեկնարկի դեկտեմբերի 24-ին: Այն բաղկացած է որակավորման փուլի, կիսաեզրափակիչից և եզրափակիչից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:

--00—ՄՀ