Խարդախության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 25-ին բաժին է ներկայացել 31-ամյա Նատալյա Չ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նատալյա Չ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

--00—ԼՄ