ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

․

ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում. այս մասին Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

«Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որում, իբրև թե, Հայաստանի պաշտպանության նախարարության համազգեստի պիտակի վրա առկա է Made in Turkey («Արտադրված է Թուրքիայում») գրությունը։

Այս առումով Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզաբանում է խնդրել  նախարարությունից, որտեղից պատասխանել են՝ Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում։

«Ինչ վերաբերում է համացանցում տարածվող լուսանկարներին՝ հայտնում ենք, որ դրանք, ենթադրաբար, անհատ ձեռներեցների կողմից Թուրքիայից ներկրված տեքստիլ արտադրանք է, որ ոչ մի կապ չունի գերատեսչության հետ»,- տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

--00--ԱՀ