Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար, ռուսական կողմում 600 կուտակված բեռնատար կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ