Արթուր Դանիելյանին ԱԱԾ են հրավիրել «դասալքության» հոդվածով ցուցմունք տալու՝ որպես վկա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Արթուր Դանիելյան

Ես քիչ առաջ դուրս եմ եկել Ազգային անվտանգության ծառայության շենքից, ուր հրավիրվել էի վկայի կարգավիճակով՝ ցուցմունք տալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միոջոցով հայտնեց «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

«Մեր ազգային անվտանգությունն իմ ցուցմունքներն ուզում էր ստանալ Քրեական օրենսգրքի 364 հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, այդ հոդվածով առհասարակ դատում են դասալիքներին: Ինչքան հասկացա, մեզ դասալքության մեջ ոչ ոք չի մեղադրում, բայց գործի շրջանակներում որպես ձեռք բերված ապացույց էին ներկայացվում իմ տեսաուղերձներից մեկում հնչած որոշակի տեղեկություններ»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ բուն ցուցմունքի մասին տեղեկություններ հաղորդելու իրավունք չունի:

Դանիելյանի խոսքով՝ իր տպավորությամբ քրեական գործը հարուցվել է,  քանի որ իշխանությունները պատվեր են իջեցրել իրավապահ մարմիններին՝ դատախազությանն ու քննիչներին, որ «այս կապիտուլյացիայի մեղավորներին գտնեն և ինչ-որ մեկի վրա մեղքը բարդեն»:

--00--ԱԹ