ԱԻՆ-ը հորդորում է չնպաստել երկրաշարժի մասին կեղծ լուրերի և խուճապի տարածմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:

Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:

Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել»:

--00--ԱԹ