Եվս մեկ երկրաշարժ․ 3 բալանոց ցնցումներ են եղել Զանգակատուն և Լանջառ գյուղերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

երկրաշարժ

Մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:56-ին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել էր Արարատի մարզի Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ գյուղերում։

--00—ԼՄ