Վերաքննիչ դատարանը Վահագն Չախալյանի վերաբերյալ գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News վ

Չախալյան

«Կամք» նախաձեռնության Վահագն Չախալյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց։

Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատավոր Ա.Դանիելյանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը եւ որոշել գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

«Ցանկանում եմ նշել, որ առաջին ատյանի Դատարանը մերժել էր նշված միջնորդությունը' հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Վ.Չախալյանը մեղադրվում է խմբի կազմում կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջեւ, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք:

Այդ դեպքի առնչությամբ 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին եւ Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձը)։

--00—ՄՀ