Պետք է կանգնեցնենք Նիկոլին. պարտավոր ենք դա անել. անհնազանդության ակցիաներ ենք սկսելու. Չախալյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Մենք այսօրվանից հայտարարում ենք նոր պայքարի սկիզբ։ Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը։

Ակցիայի մասնակիցները ունեին որոշակի պահանջներ․ «Մենք ասում ենք ո՛չ միջանցքին, ո՛չ Ոսկեպարի, ո՛չ Տիգրանաշենի, ո՛չ ՀՀ տարացքային ամբողջականության հանձմանը»։

Նրանց պահանջն էր նաև արցախահայության անվտանգ վերադարձը։

«Մենք եկել ենք այստեղ և մեզնից պահանջում ենք, որ կանգնեցնենք Նիկոլին»,- ասաց Չախալյանը և հավելեց, որ դրան հասնելու են խաղաղ անհնազանդության ակցիաների միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ