«Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի մասով հանդիպում․ ՏԿԵ նախարարի տեղակալը կգործուղվի ԻԻՀ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

վարդան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը վարչապետի որոշմամբ կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն: Նա մասնակցելու է Հայաստան-Իրան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի պայմանագրում փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպմանը։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2021 թվականի մարտի 9-10-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Հայաստան-Իրան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի պայմանագրում փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։

2. Հակոբ Վարդանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Վարդանյանի՝ Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», - նշված է որոշման մեջ:

--00—ԼՄ