Նարեկ Մանուկյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մանուկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Այդ մասին տեղեկացանք e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մանուկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ», - նշված է որոշման մեջ:

Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 7-ին, Նարեկ Մանուկյանը վարչապետի մեկ այլ որոշմամբ ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

--00--ԱՀ