Նարեկ Մանուկյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մանուկյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:  

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝  Նարեկ Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

--00--ԱՀ