Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

Սերժ Սարգսյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր քննվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի նկատմամբ կալանքը վերացնելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը: Դատարանն այս միջնորդություն մերժեց. Սարգսյանի գույքի կշարունակի մնալ կալանքի տակ:

Պաշտպանական կողմը Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը ոչ իրավաչափ էր գնահատել, այն համարել չհիմնավորված և չպատճառաբանված, ներկայացրել միջնորդություն՝ գույքը կալանքից ազատելու մասին:

--00--ԱԹ