ՊՆ 5-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

ՊՆ

ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն այսօր՝ մարտի 23-ին, անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ 

Մշակվել եւ իրականացվել են անհատական եւ խմբային հետախուզական եւ քողարկման վարժանքներ, ներդաշնակվել են հարձակման եւ շրջանաձեւ պաշտպանության ընթացքում զինծառայողների գործողությունները: Ըստ խաղարկված սցենարի՝ հատուկ նշանակության խումբը ներթափանցել է պայմանական հակառակորդի տեղակայման վայր, ոչնչացրել կենդանի ուժն ու զբաղեցրել նպաստավոր դիրքեր։

--00—ՄՀ