Զբոսաշրջության ոլորտում նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոս աճ․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Տարեվերջին 2020-ի նկատմամբ կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ, ակտիվություն է նկատվում գյուղատնտեսության և արդյունաբերական ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ Քերոբյանի՝ վերականգնվելու կետին մոտ ենք, իսկ տուրիզմի ոլորտում շռնդալից անկում է եղել․   

«Հայաստանը 2020 թվականին մեծ անկում է գրանցել զբոսաշրջության ոլորտում, բայց այս տարի կարող եք արդեն մարտ ամսին փողոցներում տեսնել զբոսաշրջիկներին։ Բավականին մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ են ժամանել, ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան հյուրանոցներում, իսկ արդեն մայիսին կմտնենք նորմալ տեմպի մեջ։ Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոսով, իսկ 2019 թվականին համեմատ՝ -20-25 տոկոսով անկում»,- ասաց նա։

Քերոբյանը վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ խստացումներից խուսափելու համար։

--00—ՄՀ